Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Անի Խաչատրյան. Երևանի մասին ամենաաղետալի ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ Դուք կարող էիք լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ

Անի Խաչատրյան. Երևանի մասին ամենաաղետալի ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ Դուք կարող էիք լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ
22.12.2020 | 22:14

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստում ներկայացրեց Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու որոշումը: «Լույս» Խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը, դիմելով Գայանե Մելքոմ Մելքոմյանին ասաց. «Երևանի մասին ամենաուժս կամ աղետալի ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ Դուք կարող էիք լինել Երևանի մշակույթի գծով փոխքաղաքապետը։ Ոլորտը, որը դուք պետք է ղեկավարեք, Ձեր ղեկավարելու պարագայում համարում եմ աղետալի և ահավոր ցավ եմ ապրում Երևանի համար: Խնդրում եմ նշեք, թե ի՞նչ ճանապարհով եք ղեկավարելու Ձեր ենթակայության տակ գտնվող մշակույթի ոլորտը»:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ քաղաքապետի տեղակալը մի քանի ոլորտ է համակարգում և դժվար է պատկերացնել մի մարդու, որ այդ ոլորտի մասնագետը կլինի։ «Իրականում պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի, որին ենթակա ստորաբաժանումներն ունեն մասնագիտական կարողությունները և հարկավոր է, նրանց հետ աշխատելով, ոլորտի խնդիրները վեր հանել»:

Անի Խաչատրյանը, անդրադառնալով պատասխանին, նշեց, որ իր ուղղած հարցին վերացական պատասխան է տրվել, և Գայանե Մելքոմ Մելքոմյանը ոլորտին չի տիրապետում: «Հույս ունեմ, որ Երևանի թատրոնների տեղերը գոնե գիտեք՝ տնօրենների հետ աշախատելու համար, մանկապարտեզների տեղերը կսովորեք, երկու տարի մենք միայն ճանապարհային քարտեզ ենք գրում և թողնում: Ամենայն հարգանքով, բայց Երևանը որբի գլուխ չէ, որ գաք խուզեք և Դուք չեք տիրապետում այն ոլորտին, որը ղեկավարելու եք»,- հակադարձեց նա:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ